FlashMob Division

"Ֆլեշմոբ Դիվիզիա" երիտասարդական հասարակական կազմակերպության պաշտոնական վեբ-կայք

«Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարք

February 11th, 2012

ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրա­կա­նաց­վող միջոցառումներին կարող եք մասնակցել` նվիրելով գեղար­վես­­տական կամ գիտահանրամատչելի գիրք:

Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրա­­դարաններին:

Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են.

Մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է ստորև ներկայացվող ցուցակում առկա կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտա­հան­րա­մատ­չե­լի մեկ գիրք: Ձեր անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:

Մասնակցող կազմակերպությունների և միջոցառումների ցանկ

Թանգարաններ
Փետրվարի 16-18

ԵՐԵՎԱՆ
Հայաստանի պատմության թանգարան
ք. Երևան, Հանրապետության հրապարակ

Հայաստանի ազգային պատկերասրահ
ք. Երևան, Արամի փ. 1

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան փ. 64

Մ. Սարյանի տուն-թանգարան
ք. Երևան, Սարյան փ. 3

Հովհաննես Թումանյանի թանգարան
ք. Երևան, Մոսկովյան փ. 40

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
ք. Երևան, Զարուբյան փ. 3

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
ք. Երևան, Զարուբյան փ. 20

Ե. Չարենցի տուն-թանգարան
ք. Երևան, Մաշտոցի պող. 17

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան
ք. Երևան, Պուշկինի փ. 70

Գրիգոր Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
ք. Երևան, Մաշտոցի պող. 45/1

Ռուսական արվեստի թանգարան
ք. Երևան, Իսահակյան փ. 38

Երվանդ Քոչարի թանգարան
ք. Երևան, Մաշտոցի պող. 39/12

Ս. Փարաջանովի թանգարան
ք. Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16

Փայտարվեստի թանգարան
ք. Երևան, Պարոնյան փ. 4 և 2

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
ք. Երևան, Աբովյան փ. 29/ 4

Խ. Աբովյանի տուն-թանգարան
ք. Երևան, Քանաքեռ 2/ 4

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
ք. Երևան, Բաղրամյան փ. 1-ին անցուղի, շ. 1, բն. 26

«Կալենց» թանգարան
ք. Երևան, Կալենցի փ. 18

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս

«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան
գյուղ Տարոնիկ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Աշտարակի` Պ. Պռոշյանի տուն-թանգարան
ք. Աշտարակ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
գ. Գառնի

Օրբելի եղբայրների տուն-թանգարան
ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց

Հրազդանի երկրագիտական թանգարան
ք. Հրազդան, Սպանդարյան փ. 2

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
ք. Սիսիան, Ն. Ադոնցի նրբանցք

 

ՎԱՅՈՑ ՁՈՐ

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
գ. Վերնաշեն

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
գ. Դսեղ

Թանգարանները բաց են ժ. 11:00-ից 16:30-ը


Թատերահամերգային կազմակերպություններ

Փետրվարի 16

Պետական երաժշտական կամերային թատրոն
Հ. Թումանյան. «Սասունցի Դավիթ»
ք. Երևան, Պռոշյան փ. 1, 1-ին փակուղի (մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)
Սկիզբը` 19:00
Նարեկացի արվեստի միություն
Ժողովրդական նվագարանների համույթի համերգ
ք. Երևան, Վարդանանց փ. 16/1
Սկիզբը` 19:00

Մնջախաղի պետական թատրոն
Ժ. Դադասյան. «Չարի ծաղիկներ» (ըստ Բոդլերի համանուն ժողովածուի մոտիվների)
Պատանի հանդիսատեսի թատրոն
ք. Երևան, Մոսկովյան փ. 3
Սկիզբը` 19:00

«Սայաթ-Նովա» մշակութային միություն
Աշուղական երգի երեկո Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաների մասնակցությամբ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ք. Երևան, Աբովյան փ. 2
Սկիզբը` 18:00

Փետրվարի 17
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Սիմֆոնիկ երաժշտության համերգ
Պ. Ի. Չայկովսկի. սյուիտ «Կարապի լիճ» բալետից
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
ք. Երևան, Մաշտոցի պող. 46
Սկիզբը` 19:00

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Էդուարդո դե ֆիլիպո. «Ֆիլումենա Մարտուրանո»
ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 7
Սկիզբը` 19:00

Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոն
Ե. Մանարյան. «Հենց էն Հուռին» (ըստ Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի)
ք. Երևան, Սայաթ-Նովա փ. 4
Սկիզբը` 13:00

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Մ. Կոմուլետտի. «Ա’խ, Աննա, Աննա»
ք. Երևան, Իսահակյան փ. 28
Սկիզբը` 15:00

Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Ա. Վիվալդի «Տարվա եղանակներ»
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
ք. Երևան, Իսահակյան փ. 1
Սկիզբը` 19:00

Հայաստանի երգի պետական թատրոն
Կոմիտաս. երաժշտական ներկայացում՝ «Ես եկել եմ…»
ք. Երևան, Խանջյան փ. 13ա
Սկիզբը` 19:00

Փետրվարի 18

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ջ. Բ. Պերգոլեզի. «Ստաբատ մատեր» բալետ
Ա. Պիացցոլա. «Տանգո» բալետ
ք. Երևան, Թումանյան փ. 54
Սկիզբը` 19.00

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գիլերմո Ֆիգերեյդո. «Եզոպոս»
ք. Երևան, Գ. Լուսավորչի փ. 7
Սկիզբը` 19:00

Խամաճիկների պետական թատրոն
Հ. Ք. Անդերսեն. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
ք. Երևան, Մ. Մաշտոցի պող. 43
Սկիզբը` 12:30

Կամերային պետական թատրոն
Ա. Երնջակյան. «Շատ love story»
ք. Երևան, Մ. Մաշտոցի պող. 58
Սկիզբը` 19.00

Համազգային պետական թատրոն
Կ. Խոդիկյան. «Լույսը կբացվի»
ք. Երևան, Ամիրյան փ. 26
Սկիզբը` 19.00

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
Հ. Լալայանց. «Շահանե, դու իմ Շահանե…»
ք. Երևան, Աբովյան փ. 7
Սկիզբը` 19.00

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
«Փարիզը վտանգավոր քաղաք է» (ըստ Կլոդ Մանյեի «Բլեզի»)
ք. Գյումրի, Սայաթ-Նովա փ. 4
Սկիզբը` 18:00

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Ա. Այվազյան. «Առլեզ»
ք. Վանաձոր, Թատերական փ. 3
Սկիզբը` 18:00

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Մ. Կոմուլետտի. «Գարնիր ֆրանսիական ձևով»
ք. Արտաշատ, Օգոստոսի փ. 23
Սկիզբը` 15:00

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Գ. Տեր-Գրիգորյան. «Իմ սիրելի Ժորժը»
ք. Գորիս, Կոմիտասի փ. 28
Սկիզբը` 15:00

Հարցերի դեպքում զանգահարեք 58.26.76, 52.93.07 հեռախոսահամարներով:


FlashMob Division

"Ֆլեշմոբ Դիվիզիա" երիտասարդական հասարակական կազմակերպության պաշտոնական վեբ-կայք