«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Writers.am կայքը, որի նպատակն է ճանաչելի դարձնել հայ ստեղծագործողներին։ Կայքի միջոցով ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ արտասահմանցիները հնարավորություն ունեն ճանաչել և բացահայտել հայ գրողներին՝ օգտագործելով ժամանակակից կապի միջոցները։ Ինչպես նաև տեղեկացնենք, որ գովազդային պաստառների վրա կան QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր է անմիջապես շարժական սարքերի միջոցով այցելել կայք։
«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Հունիսի 21-24, 2012
Երևան
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընհանուր նկարագիր
«Ֆլեշմոբ Դիվիզիա»-ն 2010 և 2011թթ հունիսի 11-ին, կազմակերպել է Բացօթյա ընթերցանություն:
2010 թ-ին միջոցառմանը մասնակցել են 350-ից ավելի մասնակիցներ, իսկ 2011թ-ին մասնակիցների թիվը գերազանցեց 750-ը։ Միջոցառման շրջանակաում մասնակիցները հավաքվել են նշված վայրում և սկսել բացօթյա ընթերցել իրենց հետ բերած գրքերը։
ԲԱՑՕԹՅԱ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2012. ՀՈՒՆԻՍԻ 21-24
«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում հանրային վայրերում կազմակերպվում է բացօթյա ընթերցանություն։
«Բացօթյա ընթերցանության փառատոն»-ի նպատակն է միավորել երիտասարդությանը, վերացնել հասարակական վայրերում ընթերցելու բարդույթը, ամրապնդել սերը գրքի հանդեպ ու զարգացնել բացօթյա ընթերցելու մշակույթը:
Փառատոնի շրջանակում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք կապված են ընթերցանության հետ։
«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն նախաձեռնել և իրականացնում է ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը։
Այս տարի փառատոնը կազմակերպվում է երրորդ անգամ, այն ընդգրկվել է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նախորդ տարիներին «Բացօթյա ընթերցանության փառատոնին» մասնակցել են մոտ 350 հոգի (2010թ.) և ավելին քան 700 հոգի (2011թ.):
Հաշվի առնելով, որ այս տարի Երևանը ճանաչվել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք, ինչպես նաև ելնելով անյցալ տարիների հաջողություններից Ֆլեշմոբ Դիվիզիան այս տարի էլ ավելի է ընդլայնում «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը, այն տարածելով նաև ՀՀ համայնքներում։
«Բացօթյա ընթերցանության փառատոն 2012. Ընթերցանության շրջագայություն» միջոցառման նկարները կարող եք գտնել փառատոնի Facebook էջում։
«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն իրականացնելով «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը հետապնդրում է հետևյալ նպատակները.
- բացօթյա ընթերցանության մշակույթի ամրապնդում,
- ընթերցանության պրոպագանդում ՀՀ-ում,
- ընթերցելու նկատմամբ բացասական կարծրատիպերի վերացում,
- գրքի և ընթերցանության նկատմամբ ուշադրության գրավում,
- երիտասարդական ակտիվացում և այլն.
Մարտի 8-ին և 9-ին կանանց տոնի կապակցությամբ տեղի ունեցավ «Մարտի 8-ի քո անհատական բացիկը» միջոցառումը, որի կազմակերպիչներն էին «Նոյ» աղբյուրի խմելու ջուրը և «Ֆլեշմոբ Դիվիզիան»: Միջոցառման շրջանակներում Երևանի «Սիրահարների այգում» և «Հյուսիսային պողոտայում» տեղադրվեցին հրեշտակի թևերով պաստառներ, որոնց ֆոնին լուսանկարվեցին մասնակիցները: Բոլոր նկարները տեղադրվեցին «Բջնի» բուժիչ-սեղանի հանքային ջրի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում և հայտարարվեց մրցույթ: Առավելագույն Ֆեյսբուքյան «լայքեր» հավաքած առաջին 2 նկարների օգտատերերը ստացան մրցանակներ` համապատասխանաբար iPad 2 և հեռախոս` Samsung Galaxy: Սահմանվեցին նաև մրցույթի ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանակներ` HTC հեռախոս, նվեր քարտեր և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ: Եվ վերջում մրցույթի բոլոր մասնակիցները ստացան իրենց անակնկալ «անհատական բացիկը»:
…սա այն բառն էր, որ շարժիչ ուժ դարձավ բոլորիս համար։
ֆլեշմոբ Դիվիզիան և ՀՀ մշակույթի նախարարությունը շատ կարճ ժամանակում փորձեցին իրականացնել մի հիասքանչ փառատոնային ֆորմատի միջոցառում, որը այլևս իրականություն է։
Դժվար է սոցիլական միջոցառում կազմակերպել այսքան կարճ ժամանակահատվածում, երբ չկան այն հիասքանչ երտասարդները, որոց արյունը եռում է ամբողջ ուժով, որոնք լավ գործի շուրջ իրենց ողջ էներգիան ժամանակը կներդնեին միջոցառման շարքի բարեհաջող իրականացման համար։ Շատ արագ հավաքվեց կազմակերպչական թիմ, որը արագ մտավ աշխատանքային միջավայր։